Այսօր մենք (Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ: Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցելու ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողն անմիջապես դիմեց հայհոյանքների և բացահայտ սպառնալիքների:
Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր՝ երեկվա Երևանի ավագանու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց՝ չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերն աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել, ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել