Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ամենակարևոր քաղաքական փաստաթղթերից մեկն է համարում։ Նա այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ելույթի շեշտադրումներն էլ լինելու են ավելի շատ քաղաքական։ Էդուարդ Շարմազանովը խոստովանեց, որ իշխանության ներկայացուցիչ եղած ժամանակ հիմնականում ներկայացրել է բյուջեի դրական կետերը և հավելեց, որ ընդդիմության դիրքերից այսօր վեր կհանի բացասականը՝ նպատակ ունենալով ուղղելու և այլընտրանքային առաջարկներ անելու։

«Հեղափոխության կամ իշխանափոխության առիթներից մեկն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ, այսինքն՝ տնտեսական աճի  բավարարվածություն չկար, աշխատատեղերի բավարարվածություն չկար, միգուցե նաև արդարության հետ որոշակի խնդիրներ կային և այլն, և իշխանափոխությունից հետո նոր կառավարությունից սպասումները չափազանց շատ են։ Ինչո՞ւ, որովհետև հեղափոխության լիդերները, այն ժամանակ դեռևս համաժողովրդական շարժման լիդեր Փաշինյանը, շատ բարձր պլանկա էր դրել՝ թռիչքային զարգացում, ՀՀ-ում աղքատների բացակայություն, կարմիր գծեր, տեսախցիկներ, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ և այլն»,- ասաց նա։

Շարմազանովը  նաև  նշեց, թե իր համար ընդունելի չէ Կառավարության՝ բյուջեն իներցիոն որակելը։ Ըստ նրա՝ իներցիոն էր 2018 թ․ բյուջեն, քանի որ նոր կառավարությունը ստիպված էր աշխատել այն բյուջեով, որը հաստատվել էր «Հանրապետականի» կառավարման ժամանակ։ Նա շեշտեց՝ 2019 թ․ բյուջեն բերել է նոր կառավարությունը և քաղաքական պատասխանատվություն է կրում դրա համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել