Բաղադրիչներ՝

200 մլ մածուն

180 գ շաքարավազ

300 գ ալյուր

100 մլ ձեթ

1/2 թ/գ սոդա

1 թ/գ փխրեցուցիչ

Միջուկի համար՝

250 գ կաթնաշոռ

2-3 ճ/գ շաքարավազ

1 հատ ձու

Պատրաստման եղանակը՝

Տարայի մեջ լցնել մածուն, վրան ավելացնել կես թ/գ սոդա, լավ խառնել և թողնել 5-10 րոպե։

Ուրիշ տարայի մեջ լցնել կաթնաշոռը, 2-3 ճ/գ շաքարավազը և 1 ձու, լավ տրորել։

Մածունի մեջ ավելացնել 2 հատ ձու և 170 գ շաքարավազ, լավ խառնել։ 

300 գրամ ալյուրին ավելացնել 1 թ/գ փխրեցուցիչ և խառնել մածունի հետ, խառնել մինչև միԱտարր զանգված ստանալը։

Ֆորմայի մեջ լցնել խմորը, վրան դնել կաթնաշոռից գնդիկներ, թխել 40 րոպե 180 աստիճանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել