«Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին: 

Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաև տարեսկզբի համեմատ, հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր: Այս տեղաշարժը, թերևս, պատահական չէ. տեսակետ կա, որ սա հետևանք է կառավարության նոր գործելաոճի, երբ հրաժարվում են նոր արտաքին պարտք ներգրավելու հայտնի քայլից, փոխարենը գումարներն ուղ­ղում են եղած պարտքը սպասարկելուն: 

Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում նվազել էր պետա­կան պարտքը՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 6 մլրդ 724.3 մլն դոլարի՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն դոլարի փոխարեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել