«Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը: Թեպետ ասում են՝ այս հարցը դաշինքում «օրախնդիր» չէ, կարող է գլխավորել նաև «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոբոբելյանը, սակայն երկու ուժերն առաջնորդվում են այն սկզբունքով, թե ինչպես կարող են ընդհանուր ցանկով հնարավորինս շատ ձայներ բերել: 

Ցուցակը կազմել են 50/50 համամասնությամբ և հաջորդական հերթականությամբ, այսինքն՝ եթե առաջինը «Հանրապետություն»-ից է, երկրորդը կլինի «ԱԴ»-ից ու այսպես շարունակ: 

«Հանրապետության» առաջին եռյակում են Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Գեղամ Հարությունյանը, «դեմոկրատներում»՝ Խաչատուր Քոբոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը և Նարեկ Այվազյանը: Ի դեպ, «ԱԴ»-ի քվոտայով կառաջադրվի նաև Հ2-ի լրագրող Ալինա Օրդյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել