Operativ.am-ը գրում է

Գերմանական Wintershall նավթագազային ընկերությունը դադարեցրել է աշխատանքն Իրանի տարածքում՝ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար կազմի անդամ Մարտին Բախմանը, գրում է РИА  «Новости» գործակալությունը:

Նա նշել է, որ նման պայմաններում իրենց պես ընկերության համար աշխատելն ուղղակի անհնարին է, քանի որ Wintershall-ում միշտ նախընտրում են հետևել օրենքին, կանոններին, հասանելիություն ունենալ ֆինանսական շուկաներին:

«Այնպես որ, ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով մենք ստիպված եղանք դադարեցնել մեր աշխատանքն Իրանում: Շատ ենք ցավում դրա համար: Կարծում եմ, որ մենք այնտեղ հասել էինք մեծ առաջընթացի», - ասել է Բախմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել