168.am-ը գրում է

Նոյեմբերի 13-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թամանցիների փողոցում բախվել են «Opel Astra G» մակնիշի, «Mercedes C180» մակնիշի և «Opel Astra G Universal» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա., ծնված 1971 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «Opel Astra G» և «Mercedes C180» մակնիշերի ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել