Բշտիկները նյարդայնացնում և բարկացնում են մեզ ու դրանցից ազատվելու համար մենք դիմում ենք բազմաթիվ կոսմետոլոգիական միջոցների, որոնցից շատերը չեն օգնում: Ձեզ ենք ներկայացնում բնական դիմակներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից և ստանալ ձեր երազած մաքուր մաշկը:

Բաղադրատոմս 1

  • ասպիրինի 3 հաբ
  • 2-3 կաթիլ սենյակային ջերմաստիճանի ջուր
  • 1 թ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Ասպիրինի հաբերը փոշիացրեք, ավելացրեք ջուրը, որպեսզի խյուսանման զանգված ստանաք: Սովորաբար ջրի 2 կաթիլը բավական է լինում: Խյուսին ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք և մերսող շարժումներով զանգվածը հավասարաչափ տարածեք դեմքի վնասված հատվածներին: Սպասեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Բաղադրատոմս 2

3 հաբ ասպիրինը խառնեք դեմքի լոսյոնի հետ, որպեսզի խյուսանման զանգված ստանաք, և քսեք դեմքին, սպասեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Բաղադրատոմս 3

Այս դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ասպիրինի 6-12 հաբ, թարմ քամած կիտրոնի հյութ և սոդա: Ասպիրինը լուծեք կիտրոնի հյութի մեջ, բայց խյուս մի սարքեք: Ստացված զանգվածը քսեք մաշկին, թողեք՝ մնա 10 րոպե, ապա սոդան լուծեք ջրում և այդ ջրով մաքրեք դիմակը:

Բաղադրատոմս 4

4 կաթիլ ջուրը խառնեք ասպիրինի 2 հաբի հետ, ապա ավելացրեք 1 ճ/գ բնական յոգուրտ և խառնուրդը քսեք դեմքին: Թողեք՝ մնա 20-30 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել