Aysor.am-ը գրում է
Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունում գտնում են, որ իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Սաուդյան Արաբիայի պատվիրակության անդամներից մեկը Ստամբուլից Էր Ռիադին զեկուցում է առաջադրանքի կատարման մասին, մատնանշում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ Սաուդի կապը լրագրող Ջամալ Հաշուքջիի  սպանությանը, գրել է New York Times թերթը:
 
Այդ խոսակցությունը տեղի է ունեցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Խաշկոջիի սպանության օրը: Այն ժամանակ Մահեր Աբդուլազիզ Մութրեբը՝ Սաուդյան Արաբիայի 15 հոգուց բաղկացած պատվիրակության անդամներից մեկը, որն այդ ժամանակ գտնվում էր Թուրքիայում, զանգահարել է և զրուցակցին խնդրել՝ «փոխանցել պետին, որ գործն արված է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել