Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպե՞ս են որոշ մարդիկ այդքան երկար ապրում։ Կան այնպիսի մարդիկ, ովքեր հետաքրքիր սովորություններ ունեն, որոնք հետագայում օգնում են նրանց ավելի երկար ապրել։ Բայց իրականում այստեղ ամեն ինչ միանշանակ չէ, ինչպես թվում է, կարևոր է պահպանել որոշ կանոններ։

Անկողին մտնելիս խոնավ գուլպաներ հագեք

Դուք երբևէ մտածե՞լ եք, որ խոնավ գուլպաներով քնելն օգտակար է։ Ո՞չ։ Խոնավ գուլպաներն օգտակար են, քանի որ սառնությունը նեղացնում է ոտքերի երակները՝ ավելի շատ արյուն թողնելով սննդարար նյութերին։ Իսկ երբ ոտքերը կրկին տաքանում են, այդ ժամանակ երակների վտանգավոր նյութերը խառնվում են արյան հետ, այնուհետև դուրս գալիս օրգանիզմից։ Այս  մեթոդն օգնում է ձեր ոտքերին հանգստանալ աշխատանքային օրվանից հետո։

Անտեսել հասարակական կարծիքը

Դուք այն մարդկանցի՞ց եք, ովքեր ուրշիների ծաղրանքներին ուշադրություն են դարձնում։ Խորհուրդ չենք տալիս ուշադրություն դարձնել նախանձ մարդկանց վրա։ Գիտնականները պարզել են, որ դժբախտ մարդիկ ավելի քիչ են ապրում, քան երջանիկները։ Ահա և վրեժը։ Ձեզ նախանձողներն ավելի կարճ կապրեն, քանի դեռ դուք երջանիկ եք։

Հեռու մնացեք ծխախոտից

Ինչպես գիտեք, ծխախոտը վնասակար է թոքերի և ողջ օրգանիզմի համար։ Սակայն նրան հպվելը նույնպես վտանգավոր է, քանի որ աճեցման ժամանակ այն իր մեջ է հավաքում մի շարք ռադիոակտիվ նյութեր, որոնք օգտագործվում են աճեցման ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մաշկին հպվելուց հետո այն մաշկի վրա է թողնում մի շարք թունավոր նյութեր։ Այսպիսով օրգանիզմը թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ վարակվում է։

Որքան հնարավոր է շատ պարեք

Երևի թե շատերը չեն կարողանում պարել։ Սակայն պարերը, ինչպես ծիծաղը, երկարացնում են կյանքը։ Սալսան նպաստում է երկարակեցությանը։ Այն ամրացնում է ոսկորները, բարելավում է թոքերի աշխատանքը և արյան շրջանառությունը, ինչպես նաև օգնում են ասթմայի ժամանակ։ Այս պարի ժամանակ մեծանում է արյան շրջանառությունը, որը նպաստում է թունավոր նյութերի դուրս բերմանը քրտինքի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել