Aysor.am-ը գրում է.

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ հույս ունի հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման հետ: Այս մասին նա  ասել է Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանողների հետ կայացած տեսազրույցի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը` հղում անելով Anadolu-ին:
 
«Հարցն այն չէ, թե դա (հաշտությունը թալիբների հետ) կլինի արդյոք: Հարցն, իմ կարծիքով, այն է, թե երբ դա տեղի կունենա: 21-րդ  դարում արդեն դժվար է պատերազմներն ավարտել ռազմական մեթոդներով: Աֆղանստանի և «Թալիբանի» դիմակայությունը կլուծվի քաղաքական ճանապարհով», - ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել