Անհավանական համեղ բուլկիներ, որոնք չեն պարունակում ածխաջրեր և չեն չաղացնում։ Դրանք հարմար են նաև շաքարախտով հիվանդների համար։

Մեզ անհրաժեշտ կլինի.

• 2 ճ.գ. ցածր կալորիականությամբ սերուցքային պանիր,

• 2 ձու,

• ¼ թ.գ. փխրեցուցիչ։

Պատրաստման եղանակը.

1. Տաքացրեք ջեռոցը մինչև 150° C։ Պատրաստեք ամանը, որի մեջ թխելու եք. կարագ քսեք վրան կամ թխելու հատուկ թուղթ փռեք։

2. Սերուցքային պանիրը տաքացրեք միկրոալիքային վառարանում մոտ 10 վայրկյան, որպեսզի այն ջրիկանա։ Սառեցրեք սենյակային ջերմաստիճանի չափով։

3. Խառնել պանիրը երկու ձվի դեղնուցների հետ մինչև համասեռ զանգված դառնալը։

4. Լավ հարեք սպիտակուցը։ Ավելացրեք փխրեցուցիչը։

5. Միացրեք իրար սպիտակուցն ու պանրային խառնուրդը։ Զգուշությամբ խառնեք թեթև շարժումները, ներքևից դեպի վերև, որ սպիտակուցը տակը չանցնի։

6. Գդալի օգնությամբ խառնուրդը դնում ենք տապակի մեջ՝ 10 սանտիմետր տրամագծով կլորակների տեսքով։

7. Թխեք ջեռոցում 15-20 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը։

Բարի ախորժակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել