Tert.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ ՀՀԿ-ն որոշել է առաջադրվել խորհրդարանական ընտրություններին:

«Ես հասկանում եմ՝ ՀՀ-ի նորագույն պատմության մեջ դժվար է մարսել առաջին նախադեպը, երբ որ նախորդ իշխանությունները ոչ թե տրոհվում, ջախջախվում, անհետանում են, ինչպես կոմունիստներն էին, ՀՀՇ-ն՝ իր հին կազմով, այլ փորձում է ինստիտուցիոնալ քաղաքական հիշողություն պահել քաղաքական դաշտում՝ ստեղծելով ավանդույթներ քաղաքական համակարգի կայացման»,-ասաց նա:
 
Ըստ Աշոտյանի՝ սա այն դեպքն է, որ ՀՀԿ-ի մասնակցությունն իրականում նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը ՀՀ-ում. «Որովհետև և՛ մեր փորձը, գիտելիքները և՛ սխալները կարող են թանկ պաշար լինել նաև այս իշխանությունների համար»,-ասաց նա: 

Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը Էրեբունի վարչական շրջանում է առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: «Հույս ունեմ՝ կգտնվեն մարդիկ, ովքեր խորհրդարանում, կցանկանան տեսնել քաղաքական գործիչներ, ովքեր ունեն փորձ, և հնարավորություններ մտավոր կարողություններ՝ աշխատելու այս կառավարության հետ ևս»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել