Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին Հանրապետության փողոցի՝ հ.38 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ: Այսպիսով նախատեսվում է թույլատրել կազմակերպել ծառողայական ավտոկայանատեղ` երկու ամսով, չորս ավտոտեղով` այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակման իրավունքով: Առկա է Ճանապարհային ոստիկանության դրական եզրակացությունը:

«Իմ քայլը» դաշինքից Արթուր Իսպիրյանը բարձրացրեց հարց, որ այդ փողոցը այնքան նեղ է, որ երբ երկու կողմը կայանում են, ճանապարհը անանցանելի է դառնում: Նա հարցրեց, թե  հնարավոր չէ՞ մի կողմը լինի կայանելու հնարավորություն, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ արգելափակում չկա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը հարցի առնչությամբ ելույթ ունեցավ :«Ի՞նչ ենք քննարկում: Առհասարակ քննարկում ենք, որ քաղաք Երևանում հյուրանոցին կայանատեղ տրամադրել, այն պարագայում, որ ունենք տրանսպորտային կոլապս: Տրամաբանությունը ինձ համար մի քիչ տարօրինակ է, որովհետև մենք հատկացնում ենք հանրային տարածք և այդ հանրային տարածքը տրամադրելով՝ փաստացի ոտնահարում ենք երևանցու իրավունքները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել