Թեպետ ամռան շոգին առանց օդորակիչների դժվար է պատկերացնել, այնուամենայնիվ, դրանք բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հոնկոնգի համալսարանի գիտնականները գտել են ամռանը սառեցնող համակարգերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցը: Նրանք արևի ջերմությունը 70% անդրադարձնող թաղանթ են ստեղծել, որը թույլ չի տա շինության ներսում ջերմաստիճանի չափից ավելի բարձրանալուն, հաղորդում է Engadget-ը:

Հետազոտողները թաղանթի ստեղծման համար օգտագործել են պոլիմերային նյութի բաղադրությանը ավելացված փոքրագույն՝ ջրով լցված տիրույթներ: 31°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք սկսում են սեղմվել՝ դուրս մղելով հեղուկը, որից էլ թաղանթով պատված ապակին եղյամապատ է թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել