Իշխան Գրիգորի Գոլիցինը (1838-1907) 1896-ին գեներալ-ադյուտանտ էր, ռուս պետական գործիչ, Կովկասյան պատերազմի մասնակից։ Գոլիցինը բացասաբար էր վերաբերվոում հայոց ազգային շարժմանը։

Նրա համառ պնդումներով ռուսական կառավարությունը 1903-ի հունիսի 12-ին ընդունեց Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որը ոտնահարում էր հայ ժողովրդի կենսական շահերը։ Նույն տարվա հոկտեմբերի 14-ին Թիֆլիսին մոտ Կոջորյան խճուղում գեներալ Գոլիցինը ծանր վիրավորվեց՝ հնչակյանների  պատժիչ օպերացիայի արդյունքում։

Միխայիլ Ալեքսանդրովիչ Նակաշիձեն (1844-1905) Բաքվի մարզպետն էր, համարվում էր 1905 թ. Բաքվում հայկական ջարդի կազմակերպիչներից մեկը։ Մահացել է ռումբի հարվածից, որը տեղադրել էին դաշնակները։ Ըստ վկայությունների՝ դրանով զբաղվել էր անձամբ Դրոն։

Մաքսուդ Ալիխանով-Ավարացին (1846-1907) ռուս գեներալ-լեյտենանտ էր։ 1907-ին թիֆլիսի մարզպետն էր։ Բացեիբաց հովանավորում էր թաթարին և իր հայրենակիցներին՝ Նախիջևանի խաներին՝ մասնավորապես հայերի ջարդերի հարցում։ Սպանվել է Ալեքսանդրապոլում 1907 թ. հուլիսի 3-ին։

Իշխան Իլյա Գրիգորևիչ Ճավճավաձեն՝ վրացի ժողովրդի լեգենդար ներկայացուցիչը, «հայրենիքի» հայրը, վրացական եկեղեցու կողմից սրբադավածը, պայքարել է Վրաստանի անկախության համար։ Նա ակնհայտ հայաֆոբ էր, վերահրատարակում էր այլ հայաֆոբի՝ Վելիչկոյի հոդվածները։ Սպանվել է Ցիցամուրիի մոտ։ Գոյություն ունի վարկած, որ նա սպանվել է Բերբիչաշվիլու բանդայի կողմից, սակայն սա փաստ չէ։

Բրիգադիր Բրիկովն իր կազակներին հրամայել էր սպանել գերի հայերին, որոնք պայքարում էին Կարսում թուրքական բանակի դեմ։ Սկզբում 6, ապա ևս 14 բանտարկյալներ մահապատժի ենթարկվեցին։ Հրամանն իրականություն դարձավ։ Անզեն գերի հայերի սպանությունը կայացավ թուրք հրամանատարների բացակայության պայմաններում, որոնք Բրիկովի կողմից հրավիրվել էին՝որպես վկաներ։ Որոշելով հպարտանալ իր «ձեռքբերումով»՝ նա թուրք հրամանատարների հետ լուսանկարվել էր հայերի դիերի մոտ։

Այս իրադարձություններից ուղիղ մեկուկես ամիս անց՝ օգոստոսի 31-ին որսորդական հրացանից Բրիկովը սպանվեց 19-ամյա տղայի կողմից, որը հարուստ հայկական ընտանիքից էր՝ Համո Ջանփոլադյան։ Վերջինս բառացիորեն աղաչում էր Դաշնակցությանը, որպեսզի այդ առաքելությունը վստահեն հենց իրեն։ Տղան բացարձակ փորձ չուներ, կուսակցության անդամ չէր և նախկինում ռազմական գործողությունների չէր մասնակցել, սակայն դաշնակները վստահեցին երիտասադին ու չհիսաթափվեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել