Էպիլեպտիկ նոպան կարող է սկսվել հանկարծակի, օրինակ, երբ մարդը լոգարանում է կամ փողոցն է անցնում, և վտանգ հանդիսանա նրա կյանքի համար: Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները ստեղծել են խելացի թևնոց, որը մկանների անկանոն կծկումներից և արագացած սրտխփոցից ելնելով որոշում է մոտեցող էպիլեպսիայի նոպան: Թևնոցը նախազգուշացումը հաղորդում է ոչ միայն հիվանդին, այլև բժշկին:

Թևնոցն արդեն փորձարկվել է. էպիլեպսիայով տառապող կամավորներն այն կրել են 65 գիշեր: Պարզվել է, որ այն ճիշտ է նախազգուշացրել դեպքերի 85%-ի ժամանակ:

Հետազոտողները նշում են, որ նորույթը կարող է զգալիորեն նվազեցնել էպիլեպսիայից մահացությունների թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել