Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է վաճառել երկու պաշտպանի:

The Telegraph-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է՝ այլևս հույսեր չի կապում Էրիկ Բայիի և Մարկոս Ռոխոյի հետ:

Պորտուգալացի մասնագետը հույս ունի, որ ակումբն այս ֆուտբոլիստների վաճառքից ստացած գումարը կօգտագործի նոր պաշտպանի ձեռք բերելու համար:

Նշենք, որ Մարկոս Ռոխոն ընթացիկ մրցաշրջանում խաղաժամանակ չի ստացել, իսկ Էրիկ Բային մասնակցել է 5 հանդիպման՝ 2 դեպքում դուրս գալով փոխարինման:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը բացվելու է հունվարի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել