Ընտրեք 4 խաղաքարտերից մեկը և իմացեք թե ինչ է սպասվում այս շաբաթ ձեզ:

№ 1

Այս խաղաքարտը միայնության նշան է: Եթե ընտրել եք այս խաղաքարտը, ուրեմն սա նշանակում է, որ այս շաբաթվա ընթացքում դուք փնտրելու եք ձեզ անհանգստացնող հարցերի պատասխանները:

Պետք է խոսեք ինքներդ ձեզ հետ և այս ընթացքում պետք է մենակ մնաք, որպեսզի գտնեք ձեր ճանապարհը: Կարևոր է, որ ինքներդ ձեր նկատմամբ բարի և հոգատար գտնվեք: 

 № 2

Այս խաղաքարտը հուշում է, որ այս տարի ձեր տարին է և ամեն ինչ ձեր ուզածով է լինելու: Այն ինչ կցանկանաք, կկատարվի շատ հեշտությամբ:

№ 3

Հաջորդ շաբաթվանից սկսած ձեր կյանքում մեծ փոփոխություններ են լինելու: Դուք կփակեք նախկինը և կսկսեք ամեն ինչ նորից: Ժամանակն է, որպեսզի թողնեք այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Ինքներդ ձեզ գնահատելու ժամանակն է. պետք է սովորեք, զարգանաք, և սիրեք այն ամենը, ինչը շրջապատում է ձեզ:

 № 4

Ձեզ հետ շատ հետաքրքիր է շփվել, քանի որ հենց առաջին իսկ պահից տպավորում եք դիմացինին: Տանել չեք կարողանում պարապությունը և ծուլությունը: Սիրում եք առաջ գնալ և ամեն ինչ սովորել: Հաջորդ շաբաթ ձեզանից օգնություն են խնդրելու: Փորձեք օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել