Tert.am-ը գրում է.

14:05 

Յուրի Վարդանյանին վերջին հրաժեշտը տալու համար Համալիր ժամանեցին նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

13: 58

Հայաստանի Հանրապետության կառավարության կազմն ու վարչապետին կից մարմինների ղեկավարները, փոխվարչապետները, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ևս այցելեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Յուրի Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը և վերջին հրաժեշտը տալու լեգենդար մարզիկին:

13:54

Քաղաքացիներ, մարզիկներ, պետական պաշտոնյաներ, մտավորականներ են շարունակում  այցելել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ վերջին հրաժեշտը տալու Յուրի Վարդանյանին: Նրան հրաժեշտ տվեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ու այլ աշխատակիցներ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ԽՍՀՄ «Արարատ»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ գավաթակիր Սերգեյ Բոնդարենկոն:

«Յուրան մեծ պատիվ է բերել Հայաստանին... ցավն այնպիսի բան է, որ չգիտես, թե ինչ խոսես: Յուրայի մահն անսպասելի էր: Վերջերս ԱՄՆ-ում էինք, քիչ շփվեցինք, կարոտս շատ էր, որ չգայի, ինձ չէի ների, եկա հրաժեշտ տալու: Շնորհակալ եմ հայ ժողովրդին, որ նման կերպ են հրաժեշտ տալիս Յուրային»,-ասաց Սերգեյ Բոնդարենկոն:

Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանի հետ հիշողություններին, ապա Բոնդարենկոն նշեց, որ Վարդանյանին վաղուց է ճանաչել, մարդամոտ ու հանգիստ մարդ է եղել:

«Մի բան մեջս շատ է տպավորվել, երբ օլիմպիական խաղերին ռեկորդային ծանրաձողը բարձրացրեց, դրանից հետո թռավ վերև, ես կարծեցի, թե ինքն էլ հետը թռավ:

Ես ցավակցում եմ բոլորին և խոնարհվում նրա առաջ», -ասաց նախկին ֆուտբոլիստը:

13:25 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան վերջին հրաժեշտն են տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել