Մահացել է Marvel-ի նախկին նախագահ Սթեն Լին։ Բացի նախագահ լինելուց՝ նա նաև հայտնի գրող և կոմիքս ստեղծող էր: Նա մահացել է 96 տարեկանում, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Սթեն Լիի հարազատները շտապ օգնություն են կանչել նրա տուն, սակայն տղամարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո: 

Marvel-ի նախկին նախագահն այս տարվա փետրվարին հոսպիտալացվել էր, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Ավելի ուշ բժիշկները նշել են, որ տղամարդու վիճակը կայունացել է:

Սթեն Լին Marvel-ի հայտնի հերոսների ստեղծողն է: Նա ստեղծել է նաև Սարդ-մարդուն, Խալկին, Իքս մարդկանց, Երկաթե մարդուն, Տորին, Վրիժառուին և ֆանտաստիկ քառյակին: Նա նաև մի շարք դերեր է խաղացել հենց այս ֆիլմերում:

Վերջին տարիներին հեղինակը տառապում էր մի շարք հիվանդություններից: 2016թ.-ին տղամարդը սկսեց բողոքել իր տեսողությունից և ավելի ուշ չկարողացավ կարդալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել