Tert.am-ը գրում է.

Եկամտահարկի իջեցումը, անհատ տաքսու վարորդներից վճարներ չպահանջելը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում: Եկամտահարկի իջեցման արդյունքում 210 000 մարդու աշխատավարձ է ավելանալու,  որոշում կա 2019-ին պոլիկլինիկաների 14.000 աշխատողի աշխատավարձ բարձրացնելու մասին: 

Միկրոբիզնեսի համար կգործի եկամտահարկի այլ ռեժիմ, և կավելանա մոտավորապես 70.000 քաղաքացու եկամուտ: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«36 և 28 % եկամտահարկերը իջեցվելու են և համահարթեցվելու են, բոլորի համար համահարթ 23% եկամտահարկ է լինելու: Սա աշխատանք է երկու ուղղությամբ, առաջինը՝ մենք  խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրորդը՝ մենք այս և մյուս փոփոխություններով հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ներարկում ենք անում տնտեսության մեջ: Այսինքն՝ մոտ 50 մլրդ և ավելի գումար մենք ոչ թե հավաքագրում ենք պետական բյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ և շրջանառության մեջ, սա մեծ ներարկում է  տնտեսության մեջ, յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել այս 50 մլրդից իր չափաբաժինը ստանալու համար»,-ասաց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել