168.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով:

«Հերթի գոյացումը հիմնականում վերաբերվում է բեռնատարներին»,- նշեց նա:

Անցակետի վրացական հատվածից ստացված տեղեկատվության համաձայն՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով անցումը Գուդաորի-Կոբի հատվածում արգելված է, ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով:

«Դրանով պայմանավորված կարող են որոշակի սահմանափակումներ լինել նաև Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակվում է: Մնացած ավտոմեքենաների համար սահմանափակումներ չկան»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել