Panorama.am-ը գրում է.

«Մեր այսօրվա նիստերի օրակարգում ընդգրկված է իմ պատկերացմամբ այս գումարման խորհրդարանի կողմից քննարկվող ամենակարևոր, ամենաառանցային օրենսդրական նախագծերից մեկը, դա վերաբերում է վիճակախաղերի և շահումով խաղերի մասին օրենքին»,-  այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա նշեց, որ իր կողմից ներկայացված օրենքի նախագծով ՀՀ-ում օրենքի ուժով արգելվելու է բոլոր տոտալիզատորների գործունեությունը, տեղական թե միջազգային, գրասենյակների տեսքով թե համացանցի։

«Ուզում եմ հորդորել, խնդրել իմ բոլոր գործընկերներին, անկախ քաղաքական պատկանելիությունից, բոլորս միասին, որպես նաև արձակված խորհրդարանի վերջին հնարավոր հաջողություն,  կարողանանք այս խնդիրը լուծել»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան էլ նշեց, որ համաձայն է գործընկերոջ հետ, որ հարցն իրոք շատ կարևոր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել