Սասնա ծռերը որոշեցին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծեցին իրենց կուսակցությունը, ակտիվորեն աշխատում են տարածքային կառույցների ստեղծման ուղղությամբ:

Սովորական անտեղյակ ընթերցողի համար այս նախադասությունը շատ բնական կթվար, այնինչ հեռու-հեռավոր Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման մի զինյալ, սա լսելով, բարկությունից մի տեռակտ հաստատ կաներ, թե ինչի համար ինքը իր երկրում ահաբեկիչ է համարվում, իսկ Հայաստանում ահաբեկիչներին մեծարում են:

Ուրեմն՝ ինչ ենք անում մենք, ինչ է անում մեր կառավարությունը.

Ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, մեր երկրում ահաբեկիչները համաներվում են, Ազգային ժողովի պատգամավորի երաշխավորությամբ ազատ են արձակվում, կուսակցություն են ստեղծում, մասնակցելու են ընտրություններին: 

Թալիբանը, օրինակ, գրեթե նույն բանն է ասում. իրենք էլ չեն սիրում իրենց երկրի իշխանություններին, դրա համար օրը մի տեռակտ են անում, ու արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, ոստիկաններ, խաղաղապահ զինվորներ: Իրենք էլ են ուզում իրենց երկրի լավը: Ինչո՞վ են պակաս Սասնա ծռերից որ: Ոչ մի բանով, չէ՞: Ավելին՝ թալիբներին հաջողվեց տապալել իրենց պետությունը, նորը ստեղծել ու ավերել հիմնահատակ: Էստեղ ծռերը նույնիսկ կարող են որպես հաջողության պատմություն վերցնել: Հետո կլինի մի մարդ, որը հաստատ համաներմամբ ազատ կարձակի սահմանադրական կարգը տապալածին:

Կանեն, չէ՞:

Իհարկե կանեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել