«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ժամանակա­վոր պաշտոնակատար Տիգրան Խա­չատրյանը, բարձր աշխատավարձը թո­ղած, ընտրել է փոխնախարարի պաշ­տոնը: 

Նշենք, որ 2016 թվականին նա Համահայկական բանկի խորհրդի ան­դամ է եղել, իսկ 2006-2016 թվականնե­րին՝ «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: 

Բայց 2016 թվականին, երբ նշանակվել է ՀՀ տնտե­սական զարգացման և ներդրումների փոխնախարար, որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատա­վարձը՝ ամսական 7 մլն 460 հազար դրամ: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղե­կացավ, որ Խաչատրյանն ունի անհա­տական բնակելի մեկ տուն, 2 հատ հո­ղամաս, մեկ ավտոտնակ, մեկ բնակա­րան, մեկ ամառանոց, «Mitsubishi outlander 2.9 L» մակնիշի ավտոմեքենա: Նա ունի 22 հազար դոլարի չափ դրա­մական միջոց, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմել է 841 հա­զար դրամ: Տրված փոխառությունների դիմաց ստացել է 1780 դոլար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել