Ինչ հետաքրքիր իրավիճակ է Հայաստանում, ես կասեի՝ նույնիսկ պարադոքսալ։

Բոլորը համոզված են, որ կոռուպցիան հաղթահարված է, և շատ շուտով մեզ կհեղեղի տնտեսական աճ՝ լիքը ներդրում դրսերից և այլ բազմաթիվ և շատ լավ բաներ:

Կներեք ինձ, օ՜ իմ չափազանց լավատես հայրենակիցներ, բայց կոռուպցիա հաղթահարելու համար շատ քիչ է մարդ բռնելը կամ «ասֆալտին պառկեցնելը»:

Մեխանիզմներն այդքան էլ շատ չեն, սակայն պետք է սկսել ոչ թե «վախ սերմացնելով» պոտենցիալ կաշառակերի մեջ, այլ ստեղծել պայմաններ, երբ պետական աշխատողն անի ամեն ինչ, որպեսզի իր տեղում մնա
և, իհարկե, պետք է քայլեր սկսել խրախուսման և պատժի համակարգի զուգահեռաբար ներդրման վերաբերյալ։

Օրինակ՝ այն պետական ծառայողը, ով ստանում է 90.000 դրամ աշխատավարձ, չի կարող կաշառք չվերցնել, որովհետև այդ աշխատավարձը պարզապես զավեշտալի է, և մարդ, միանշանակ, չի կարող տուն պահել այդ գումարով։ Դա հնարհավոր չէ։

Նույնը վերաբերում է ուսուցչին կամ բժշկին, մաքսայինի և հարկայինի աշխատակիցներին։

Մինչև ռիսկային ոլորտներում աշխատավարձը կտրուկ չբարձրանա, խոսել «հաղթանակների» մասին պարզապես անհնար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել