Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ։

Խոսք է գնացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման մասին ու Լուկաշենկոն հայտարարել, որ իրենք ընդամենը 15 րոպե են խոսել այդ թեմայի շուրջ, հետո քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ արտաքին քաղաքական իրավիճակները:

Սակայն Բելառուսի նախագահը պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքը շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյոք կկարողանա՞ Հայաստանը գլուխ հանել: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը։

Այս ամենի մեջ, սակայն, տրամաբանական մի բան կա, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահները փորձում են դեմ լինել Հայաստանի կողմից կատարվող փոփոխությանը զուտ նրա համար, որպեսզի չստացվի այնպես, որ հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանն արդեն ՀԱՊԿ-ում փոփոխություններ է իրականացնում, որը իր ներքին քաղաքական հարցերի արդյունքն է։ Դե իսկ տարիներ շարունակ նախագահի աթոռը զբաղեցնող անձանց դա դուր չի եկել։

Ու երևի հենց դա է պատճառը, որ Լուկաշենկոն որպես արդարացում բերում է հենց Հայաստանի ներկայիս իրավիճակն ու կարծիք է հայտնում, որ այդ ծանր բեռի տակ Հայաստանն այս պահին չի կարող մտնել։ Ինչևէ, սպասենք դեկտեմբերի 6-ին, որպեսզի պարզ դառնա, թե Նիկոլ Փաշինյանը վերջապես ինչ որոշում կայացրեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել