Panorama.am-ը գրում է.

«Ո´չ ՀՀԿ-ն է  որոշելու, թե ով է լինելու ընդդիմություն, ո´չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դա կորոշի ժողովուրդը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ գործող իշխանություններին միակ իրական ընդդիմությունը կարող է լինել ՀՀԿ-ն:

«Ընդդիմությու  կարող է լինել թե «Լուսավոր Հայաստան» կուսկացությունը, թե «Մենք» դաշինքը»,- աաց նա։

Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը, միայնակ մնալով քվեախցիկում, պետք է ՀՀԿ-ին ընտրի, և դրա պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն է նրան բերել իշխանության, Հրաչյա Հակոբյանն ասաց.

«Դա ՀՀԿ-ի մանիպուլյացիաներից մեկն է, որ իրենց օգտին քվեարկելու համար, կարծում են, որ պետք է շահարկեն Նիկոլ Փաշինյանի անունը, որ նման ձևով քվե ստանան ժողովրդից, արդեն սկսել են քարոզարշավ իրականացնել, որ մոլորության մեջ գցեն որոշ մարդկանց»:

Ինչ վերաբերում է «Մենք» դաշինքից Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են դաշինք կազմել, պատգամավորն ասաց՝ դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, հետո միայն այդպիսի հարց առաջանա, իսկ կոալիցիա կազմելը բացառեց` ասելով, որ դա պարզապես ծիծաղելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել