Panorama.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանն այսօր  մինչ փետրվար 9-ը երկարացրել է Պետերբուգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանի կալանքը, ում մեղադրում են երկու անգամ կաշառք ստանալու և ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտի շինարարության ժամանակ խարդախության մեջ։ Այս մասին գրում է  ՏԱՍՍ–ը։

Օգանեսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է, այն գրեթե 100 հատոր է, որին նախկին փոխնահանգապետը պետք է ծանոթանա։ Նրա փաստաբանները խնդրել են դատարանին բաց թողնել Օգանեսյանին մեկուսարանից, քանի որ նա, գտնվելով ազատության մեջ, ավելի հեշտ կմարի պատճառած վնասը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել