Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Պարի Սեն Ժերմենին»:

Այժմ Թիերի Անրիի թիմն ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը: Opta վիճակագրական կայքը հաղորդում է, որ 21-րդ դարում Ֆրանսիայում 14 թիմից 13-ը դուրս է մնացել Լիգա 1-ից, երբ 13-րդ տուրից հետո ունեցել է 7 միավոր:

Բացառությունը «Այաչոն» է, որը, 2011-12թթ. մրցաշրջանի 13-րդ տուրից հետո ունենալով 7 միավոր, կարողացավ առաջնությունն ավարտել 16-րդ տեղում և պահել տեղը Լիգա 1-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել