Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն այսօր գլխավոր մարզչի պաշտոնում կհաստատի Սանտիագո Սոլարիին:

Իսպանիայի առաջնության կանոնադրության համաձայն՝ մարզիչը «գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակում կարող է մնալ առավելագույնը 15 օր:

Սոլարիի պարագայում այդ ժամկետը լրացել է, և «Ռեալի» ղեկավարությունն արդեն անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիա՝ 42-ամյա արգենտինացուն գլխավոր մարզչի պաշտոնում հաստատելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել