Հենաշարժական ապարատի հիվանդությունների, ողնաշարի կորության, հոդացավերի պատճառն ավելի խորն է, քան շատերին թվում է:

Զամանալի տեսակետ այդպիսի հիվանդությունների և դրանց պատճառների մասին:

Ինչու են ցավում հոդերը

Սկոլիոզը ողնաշարի խնդիր չէ: Դրա պատճառը հենաշարժական ապարատի՝ փոքր կոնքի ոսկորների հիմքի խնդիրներն են: Հիմքը պետք է ամուր և հրաթ լինի: Եթե երեխան հարթաթաթ է, նշանակում է նրա փոքր կոնքի ոսկորները տեղաշարժվել են: Իսկ դա վնասվածք է, պաթոլոգիա: Եթե երեխան կանգնում է թաթերի վրա, անվերջ կոշիկները ծռմռում է, պետք է անհապաղ ուշադրություն դարձնել փոքր կոնքի մկաններին: Մարմնամարզությունը և մանուալ թերապիան լավագույն միջոցն են:

Ինչպես են բուժում սկոլիոզով հիվանդ երեխաներին: Կես տարով սեղմիրան են հագցնում, ողնաշարը հարթեցնում և հանում: Իսկ փոքր կոնքի ոսկորները… Խնդիրը ժամանակին չլուծելը մի շարք ողբերգական հետևանքների կհանգեցնի: Սկոլիոզ ունեցող աղջիկը ուղեղի արյան շրջանառության խանգարումով երեխա կունենա: Եվ միջողային սկավառակները պարզապես մաշվում են, դրանք վերականգնելը չափազանց դժվար է:

Հոդերի բոլոր բորբոքային հիվանդությունները ավշային համակարգի հիվանդություններ են: Ամենից հաճախ բորբոքային արթրիտը խլամիդիոզի հետևանք է, որը վնասում է միզասեռական համակարգը և հոդային հյուսվածքները: Աղիքային վարակները ոչ պակաս են ազդում արթրիտի առաջացման վրա: Հոդացավերի դեպքում պարզապես փորձիր հիշել՝ արդյոք մինչ այդ աղիքային խանգարում չես ունեցել:

Հոդային հեղուկի որակը պարզել կարելի է եղունգների միջոցով: Եթե եղունգները շերտավորվում են, դա հանքային նյութափոխանակության խախտման և հոդային հեղուկի ֆրակցիաների շերտավորման ուղիղ նշան է: Պատճառը կարող է լինել, օրինակ, խլամիդիան: Հանքային հավասարակշռությունը վերականգնել կօգնեն յոդի, ցինկի, կալցիումի, ֆոսֆորի և ծծմբի դեղամիջոցները: Իսկ մարջանի կալցիումը պարզապես անփոխարինելի է ամուր և առողջ եղունգների համար:

Եղունգների վրայի սպիտակ կետերը խոսում են սպիտակուցային նյութափոխանակության խանգարման մասին: Իսկ եղունգների վրայի բլրակները պարանոցի օստեոխոնդրոզի նշան են:

Ժառանգականությունը կարևոր դեր է խաղում հենաշարժական համակարգի հիվանդությունների առաջացման հարցում:

Գլխացավերի հետ կապված բոլոր խնդիրների՝ ականջներում աղմուկի, տեողության խանգարման, քթից արյունահոսության պաճառը գանգի և պարանոցի ողերի ոսկորների պաթոլոգիաներն են:

Ավելորդ քաշը հանգեցնում է հենաշարժական ապարատի գործառույթների խանգարման և մի շարք տհաճ հետևանքների: Ամեն ավելորդ 500 գրամն արագացնում է հոդերի մաշվելը և նպաստում է դրանցում դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններին:

Այս խնդիրներից խուսափել կօգնեն ողնաշարի գրագետ մարմնամարզությունը, ճիշտ սնվելը (թարմ մթերքներ, նեխուր, ցորենի և սոյայի ծլած հատիկներ) և դրական տրամադրվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել