Հետազոտողները պարզել են, որ «ամուսնացած հետերոսեքսուալ կանանց առողջությունը ավելի ուժեղ է քայքայվում՝ ամուսնացած հետերոսեքսուալ տղամարդկանց համեմատ»:

Գիտնականների աշխատանքը ցույց է տվել, որ իրենց ամուսնության ընթացքում կանայք հոգ են տանում ամուսնու առողջության համար՝ այն դեպքում, երբ տղամարդկանց նույն չափով չի հետաքրքրում իրենց երկրորդ կեսի առողջությունը: Սա ամուսնության մեջ հիասթափությունների առիթներից մեկն է: Կանայք ամուսնության մեջ ավելին են տալիս, քան ստանում:

Image result for ссоры в семье

«Ամուսնացած կանայք համարում են, որ ամուսնու առողջության մասին հոգ տանելը իրենց պարտքն է: Տղամարդիկ համարում են, որ յուրաքանչյուրն ինքը պետք է հոգ տանի իր մասին, իսկ առողջությունից գանգատվելը և բժիշկներին դիմելը ժամանակի զուր կորուստ է»,- ասել են հետազոտության հեղինակները:

Նրանց հարցումը վկայում է, որ ուժեղ սեռին տհաճություն է պատճառում կանանց՝ առողջությունից բողոքելը: Ոչ հազվադեպ դեպքերում ամուսինները պնդում են, որ կանայք դիմեն բժշկի, բայց ոչ թե նրա համար, որ անհանգստանում են նրանց ինքնազգացողությամբ, այլ որպեսզի չլսեն նրանց գանգատները: Այդպիսի վերաբերմունքը դառնում է կանանց ընկճախտի և հուզումների նախադրյալ, ինչը չի կարող չքայքայել առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել