Քաղաքապետարանն ապօրինի շինություն ա ապամոնտաժել, բայց ստեղ իրականում մի հատ ուրիշ շատ լուրջ հարց կա։ Նշված շինության համար անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանն ա ասել, որ հանկարծ չսարքեն, ու գիտեք՝ ի՞նչ ա եղել դրանից հետո։ Հաջորդ օրվանից դրա տերը սկսել ա ակտիվ շինարարական աշխատանքներ։ Այնքան ժամանակ, մինչև քաղաքապետը տեխնիկա ա ուղարկել, որ քանդեն։

Այսինքն՝ Երևանի քաղաքապետն անձամբ գնացել ա դեպքի վայր, անձամբ հրամայել ա, որ չկառուցեն այդ շենքը, ԲԱՅՑ որոշ մարդիկ փորձել են անցնել քաղաքապետի խոսքից։ Ուշադիր եղեք ոչ թե Հայկ Մարությանի խոսքից, այլ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻՑ։ Դուք սովորություն ունեք անձերին ու պաշտոններն իրար խառնելու։

Դե քանի որ առիթը կա, մի փոքրիկ դեպք էլ ես պատմեմ։ Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում թաղապետարանի աշխատակիցներն իրենց աշխատանքն են կատարում ու փողոցային առևտրով զբաղվող անձնանց զգուշացնում են, որ նշված հատվածներում հաջորդ օրվանից այլևս չզբաղվեն առևտրով։ Գիտեք՝ ի՞նչ ա լինում հաջորդ օրը։ Այո՛, ճիշտ եք, վաճառականներն ավելի շատ ապրանք են բերում, լցնում բակերում։ Այնքան, մինչև ոստիկանության աշխատակիցներն են խառնվում գործին ու մի կերպ մաքրում են բակը։

Հիմա ասածս ի՞նչ ա։ Կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, քանի որ մտածում են՝ դե անփորձ են, կարանք վրեքից թռնենք, դե Հայկոն ա էլի, ու նման անիմաստ ինքնավստահությունների շարան։ Բայց թե՛ քաղաքապետարանը, թե՛ թաղապետարաններն ու մնացած բոլոր կառույցները պետք է գիտակցեն, որ օրենքի դեմ որևէ մեկը չպետք ա ռիսկ անի դուրս գալ։ Թե չէ եթե քաղաքապետի ասածը չեն անում, պատկերացնում եք՝ այլ բաժինների աշխատողների վիճակն ինչ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել