Armsport.am-ը գրում է.

Ճապոնացի թենիսիստ Կեյ Նիսիկորին Լոնդոնում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում մեկնարկել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ տարած հաղթանակով:

Հանդիպումն ավարտվել է 7:6 (7:4), 6:3 հաշվով:

Խաղը տևել է 1 ժամ 28 րոպե: Աշխարհի երրորդ ռակետ Ֆեդերերը 4 էյս է կատարել, թույլ է տվել 4 կրկնակի սխալ և հնարավոր 2 բրեյք-փոինթներից իրացրել է 1-ը:

Նրա մրցակիցը, որը ATP-ի վարկանիշային աղյուսակը 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում, թույլ է տվել 4 կրկնակի սխալ և իրացրել 2 բրեյք:

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի հարավաֆրիկացի Կևին Անդերսոնը, իսկ Նիսիկորին կխաղա ավստրիացի Դոմինիկ Թիմի հետ: Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս կգան այն խաղացողները, որոնք խմբում կզբաղեցնեն առաջին և երկրորդ տեղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել