«Երևան Մոլ»-ում նոյեմբերի 10-ին կայացավ ամենասպասված Ford EcoSport ավտոմեքենայի խաղարկությունը, բայց Մոլը բազմամարդ էր ոչ միայն խաղարկության պատճառով: Երեկոյի հատուկ հյուրն էր Սրբուհի Սարգսյանը: Ներկաները նախ վայելեցին երգչուհու էներգետիկ ու հիթային կատարումները, ապա մեկնարկեց խաղարկությունը: Blognews.am-ը կպատմի միջոցառման հետաքրքիր մանրամասների ու «Երևան Մոլ»-ում առաջիկայում սպասվող անակնկալների մասին, իսկ այնտեղ տիրող մթնոլորտին ծանոթացեք ֆոտոշարքով:

Մեքենայի խաղարկութունը մեկնարկել էր դեռ սեպտեմբերի 1-ից: Մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ 30.000 դրամի գնումներ կատարած յուրաքանչյուր հաճախորդ մասնակցում էր խաղարկությանը: 2000 և ավելի մասնակիցներից բախտը ժպտաց միայն մեկին, բայց մյուսներն էլ ձեռնունայն չգնացին տուն: «Երևան Մոլ»-ը տասնյակ նվերներ էր պատրաստել այստեղ գործող բրենդային խանութ-սրահների կողմից: Մասնակից սրահների թվում էին Cortigiano in Bottega, Kokchian, Megasport, Reyma, Julia & More, Simona, Megatoys, Calypso, Baldi և այլն: 

_H2A8975 copy_H2A9031 copy_H2A9014 copy_H2A8962 copyԳլխավոր մրցանակն այս անգամ բաժին հասավ Լիանա Կիրակոսյանին: Նա խաղարկությանը 7 կտրոն էր ներկայացրել. «Ես շոկի մեջ եմ։ Պատկերացրեք՝ չէի ուզում գալ, քանի որ համերգի տոմսեր ունեի։ Ընկերուհիս ինձ ստիպողաբար է բերել, ու ահա տեսնում եք, որ իզուր չէր: Կարծես նախախնամություն լինի: Ես մի քանի տարի է, ինչ մեքենա վարում եմ, բայց ինձ այս մեկն ավելի է դուր գալիս: Դիզայնը և գույնը շատ կանացի են: Ավտոմեքենաս փոխելու ճիշտ ժամանակն էր»,- ոգևորված պատմում է Լիանան:

Նոյեմբերը Մոլում լի է լինելու անակնկալներով: Մեկը դեռ չավարտված՝ առևտրի կենտրոնի ներկայացուցիչները շտապում են հայտարարել հաջորդի մասին: «Yerevan Gallery»-ն ևս հաճելի անակնկալ ունի, այս անգամ՝ նոր սերնդի սմարթֆոնների սիրահարների համար. «Մեկնարկել է Yerevan Gallery-ի խաղարկությունը, որին մասնակցելու համար նոյեմբերի 1-16-ը կամ նոյեմբերի 17-30-ը ներառյալ հարկավոր է «Երևան Մոլի» նորաբաց տարածքում գործող խանութներից կատարել միանվագ 10.000 դրամ գնումներ: Կտրոնները ներկայացնելով խաղարկությանը՝ մեր հաճախորդները հնարավորություն կստանան շահելու երկուական iPHONE 8 PLUS»,- ասաց «Երևան Մոլ»-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:

_H2A9226 copy_H2A9353 copy_H2A9356 copy_H2A9374 copyԲայց սա դեռ ամենը չէ: Նոյեմբերի 24-ին Մոլում հայտարարված է «Mens day»: Ի՞նչ է այն ենթադրում. «Սա եզակի բան է, ու առաջին անգամ Հայաստանում «Երևան Մոլ»-ն է կազմակերպում այս միջոցառումը: Այն նվիրված է բացառապես տղամարդկանց:

Այդ օրը «Barbershop»-ի տրամադրած ծառաությունները լինելու են անվճար՝ մատնահարդարում, մազերի և մորուքի խնամք, գեղեցիկ սանրվածքների ներկայացում: Կարծում եմ՝ տղամարդկանց շատ հաճելի կլինի, որ իրենց նվիրված հատուկ օր ունենան: Ունենալու ենք նաև վիսկիի հյուրասիրություն և տղամարդկանց հագուստի խանութների տեսականու ցուցադրություն: Այս ամենը, իհարկե, թերի կլիներ, եթե մենք չունենայինք գեղեցիկ ու տրամադրող երաժշտություն՝ նույնքան գեղեցիկ կին դիջեյի մատուցմամբ»,- եզրափակեց Ինգան:

_H2A8965 copy_H2A8951 copy_H2A9052 copy_H2A9054 copy_H2A9080 copy_H2A9083 copy_H2A9087 copy_H2A9141 copy_H2A9238 copy_H2A9274 copy_H2A9299 copy_H2A9385 copy_H2A9390 copy_H2A9401 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել