Armsport.am-ը գրում է.

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրի վերջին խաղում, ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս 77-88 հաշվով տարել է իր երրորդ հաղթանակը՝ լարված և հավասար պայքարում առավելության հասնելով «Արցախի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը («Արցախ»), ով վաստակել է 35 միավոր:

Ալբերտը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 6 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին եռյակում են` «Արագած»` 12, «Ուրարտու - Վիվառո» ` 10, «Արթիկ-Ման Հոլդինգ» ` 9 միավոր:

Յոթերորդ տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը.

«Էրեբունի»- «Արցախ» / Օլիմպավանում,նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին,

ՖԻՄԱ -«Արագած» / Միկա, նոյեմբերի 14-ին,ժամը 18.00-ին/

«Արթիկ-Ման Հոլդինգ»- «Ուրարտու-Վիվառո» / Միկա,նոյեմբերի 18-ին,ժամը 20.30-ին /:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել