Yerkir.am-ը գրում է.

Շփման գծում և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունություն, նվազում են հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը. Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Նա կոչ է անում կողմերին` ամրացնել դրական միտումը լրացուցիչ միջոցներով` լարվածությունը նվազեցնելու համար:

«Կրակի դադարեցումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևորագույն պայմանն է»,-նշել  է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել