Armsport.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի` «Միլանի» հետ խաղից հետո (2:0) աջակցել է հարձակվող Գոնսալո Իգուայինին, որը կարմիր քարտ է ստացել մրցավարի հետ վիճելու համար:

Այդ խաղում արգենտինացին նաև չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը.

«Իգուայինին հորդորեցի հանգստանալ, քանի որ վտանգ կար, որ նա ավելի լուրջ որակազրկում կստանա:

Նա այնքան էլ շատ բան չարեց, պարզապես պարտության պատճառով զայրացած էր, հասկանալի է: Հուսով եմ` Իգուայինին խստորեն չեն պատժի:

Գոհ եմ խաղից, հատկապես թիմից: Հյուրընկալվելիս միշտ բարդ է խաղալ «Միլանի» հետ: 2:0 հաշվով հաղթանակը հերոսություն է: Կարևոր էր հաղթել, քանի որ «Նապոլին» երեկ հաղթել էր «Ջենոային» և մենք ցանկանում էին պահպանել միավորների տարբերությունը»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

«Յուվենտուսը», վաստակելով 34 միավոր, շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 21 միավորով գտնվում է 5-րդ տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել