Չինական սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է 15 էջանոց մի փաստաթուղթ, որը միաժամանակ և՛ ուրախացրել, և՛ զարմացրել է օգտատերերին։ Այդ փաստաթուղթը 5-ամյա մի երեխայի ինքնակենսագրական է եղել, որը պատրաստվել էր նրա ծնողների կողմից դպրոց ընդունվելու համար։ Նրանք իրենց երեխային բնութագրում են որպես յուրահատուկ անձնավորություն՝ բարդ բնավորությամբ, ինչպես նաև հարուստ կենսափորձով։

Եթե հավատանք ինքնակենսագրականին, ապա այս փոքրիկը տարեկան կարդում է 500 անգլալեզու գիրք, անգիր գիտի 100 չինական բանաստեղծություն, զբաղվում է սպորտով, շատ է ճանապարհորդում և չի լացում, երբ իրեն սրսկում են։

Բացի այդ՝ երեխան կարողանում է տարբերել 1,5 հազար չինական հիերոգլիֆ, կարողանում է դաշնամուր նվագել, այցելում է մաթեմատիկայի դասընթացների։ Նրա աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ հասկանալի չէ, թե երբ է երեխան հանգստանում։

Առանձին կետով նշված է, որ երեխան մանկապարտեզ է այցելում, որը տնից 6,5 կմ հեռավորության վրա է գտնվում։

Ինքնակենսագրականին կցված է նաև այն վայրերի քարտեզը, որտեղ երեխան ու իր ծնողները հասցրել են լինել։ Փոքրիկ ճանապարհորդը եղել է Վիետնամում, Թայլանդում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Ճապոնիայում։

Չինաստանում ծնողները շատ լուրջ են վերաբերվում երեխաների կրթությանը, բայց  անգամ նրանց համար է տարօրինակ այս «շքեղ» ինքնակենսագրականը։ Մարդիկ ասում են, որ սա անսովոր դեպք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել