Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ կարճ ժամանակում ընտրություններին պատրաստվելու հնարավորություն ունենք. «Ընտրացուցակը, իհարկե, պատրաստ է, բայց այսօր հրապարակել չեն պատրաստվում. «Կհրապարակվի նոյեմբերի 14-ին: Ֆիրմային գաղտնիք է, որ հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա»-նշել է Սարգսյանը:
Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2458249.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել