Բարձրավոլտ հոսանքի լարերը ռեզինե մեկուսիչի միջոցով մեկուսացված չեն, այլ ուղղակի ամրացված են սյուներին և էլեկտրականություն են մատակարարում բոլորիս։

Սակայն հաճախ կարելի է տեսնել թռչունների, որոնք նստած են այդ լարերի վրա։ Ստացվում է այնպես, որ թռչունները նստած են մերկ լարերի վրա։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նրանք չեն հոսանքահարվում։

Բանն այն է, որ երբ թռչունները նստում են լարերի վրա, ստեղծվում էլ լարերի միացում։ Մի լարի դերը ստանձնում է թռչունը, իսկ մյուսինը՝ այն հատվածը, որի վրա նստած է։ Թռչնի դիմադրությունը լարի դիմադրությունից մի քանի անգամ բարձր է, այդ իսկ պատճառով էլ նրա միջով շատ թույլ հոսանք է անցնում, որը չի կարող վնասել իրեն։  

Ամեն դեպքում թռչունը հնարավոր է, որ վնասվի եթե բարձրավոլտ հոսանքի լարերի հետ ճիշտ չվարվի։ Դրա համար բավական է միայն հպվել մետաղյա հենարաններից մեկին։ Այդ հենարանները հողակցում ունեն, քանի որ տեղադրված են հողի մեջ։ Բացի այդ՝ թռչնի դիմադրությունն օդի դիմադրությունից թույլ է մի քանի անգամ, այդ իսկ պատճառով է նրանով անցած հոսանքի ուժը բավականին մեծ կլինի։ Հոսանքի այսպիսի ուժգնությունը միանգամից կմոխրացնի կենդանուն։

Կարևոր է նշել, սակայն, որ միայն բարձրավոլտ հոսանքի լարերն են, որ օդից և արտաքին միջավայրից մեկուսացած չեն։ Նրանք գտնվում են շատ մեծ բարձրության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել