Ցնկացած հարաբերության սկզբում մենք մտածում ենք, որ հավերժ միասին ենք լինելու։ Սակայն հետագայում իրականությունը ամեն ինչը գցում է իր տեղը։ Բայց կան մի շարջ միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել  այդ հարաբերությունները ամբողջ կյանքի համար են թե ոչ։

Այս 5 փաստերի առկայությունը խոսում է այն մասին, որ դուք հավերժ երջանիկ կլինեք ձեր զուգընկերոջ հետ։ Բայց կերևոր է հասկանալ, որ եթե ձեր հարաբերությունները չեն համապատասխանում այս ջաստերին, ապա դա հիասթափվելու պատճառ չէ, քանի որայն սուբյեկտիվ է։

Ձեր հումորի զգացումը միանման է

Ուղակի հիասքանչ է, երբ դուք հասկանում եք թե ինչի շուրջ է կատակում ձեր զուգընկերը։  Հաճախ ընտանեկան հարաբերություններում հենց հումորն է փրկում։ Եթե դուք գտնվում եք միևնույն ալիքի վրա, ապա 90% հավանականությամբ ձեր համատեղ կյանքը հաջողվել է։

Ֆինանսական հարաբերություններում դուք միակարծիք եք

Շատ դժվար են հարաբերությունները այն մարդկանց մոտ, ովքեր սովոր չեն գումարը հաշվել և այն մարդկանց մոտ, ովքեր շատ մեծ պատասխանատվությամբ են մոտենում ֆինանսական հարցերին։ Ֆինանսների թեման շատ կարևոր է և հարկավոր է կյանքը կապել այնպիսի մեկի հետ՝ ով կիսում է ձեր արծեքները։

Ինտիմ հարաբերություններում ձեր բնավորությունները համընկնում են

Այստեղ ամեն ինչ պարզ է․ դժվար դուք գոհանաք, եթե ձեր մտերմության պահանջները չբավարավեն։Ավելի ճիշտ կլինի սպասել, որպեսզի սիրահարվածության էյֆորիան թուլանա և այդ ժամանակ հասկանաք թե որքանով եք համապատասխանում միմյանց։

Երկուստ էլ հասունացել եք համատեղ կյանքի համար

Եթե դուք ընտանիք կազմելու համար հասունացել եք, իսկ ձեր զուգընկերը անընդհատ ձգձգում է ամուսնության առաջարկը, ապա դա միանգամայն հիասթափեցնող է։ հարաբերությունների սկզբում պետք է հասկանալ թե կյանքի ինչ առաջնահերթություններ ունի ձեր զուգընկերը, նա է՞լ է ցանկանում այն ինչը ոչ դուք։ Եթե այո, ապա համարձակորեն կարող եք սկսել ձեր հարաբերությունները։

Միասին ձեզ համար հետաքրքիր է

Երբ որ ձեր հարաբերությունները բավականին երկարատև է և դուք ձեր զուգընկերոջ բավականին լավ եք ճանաչում, շատ կարևոր է ժամանակը այնպես անց կացնել, որպեսզի հետաքրքիր լինի։ Դա կարող է լինել ֆիլմի դիտում կամ ռոմանտիկ ընթրիք՝ կարևորը ձեր երկուսի համար էլ հաճելի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել