Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը պատրաստվում է ձմռանը ու հիմնականում հենց այդ պատճառով կատարվում են ինժիներական աշխատանքներ։ Հատկապես ամիսներ առաջ կառուցված նոր դիրքերը այս պահին պետք է ամրացնեն, որպեսզի ձմեռը զորքը չփախփի այդ վայրերից։

Այդ հատվածում հայկական բանակի հետ բախումների ժամանակ իհարկե չէին կարող բարելավել նոր դիրքերը, որոնց մի մասը այդպես էլ թողեցին ու հեռացան։ Ժամանակին դրա պատասխանը տրվեց , սակայն ինչպես նկատում ենք կրկին մեր մարդասիրության ձեռքը կրակն ենք ընկել, քանի որ որոշ ժամանակ հրադադարի ռեժիմը պահպանելու և հանգիստ թողելու արդյունքում կամաց-կամաց ամրացվել են դիրքերը, որի հետևանքով հիմա ինժիներական աշխատանքներ են կատարվում։

Ամիսներ առաջ դիրքերի մի մասը նույնիսկ զրկված էր սննդի համար նախատեսված ճանապարհից ու 3 օրը մեկ մի կերպ, մեր զինվորների հսկողությամբ, սնունդ էին բերում ծառայություն իրականացնող զինծառայողներին։ Այ հենց այդ շրջանում կոնկրետ ճնշումներ իրականացնելու դեպքում մի քանի օրերի ընթացքում նոր դիրքերը կդատարկվեին, չնայած որոշ դիրքերի դեպքում հենց այդպես է եղել, որովհետև սկզբնական շրջանում դիրքավորված վայրերից մի քանիսն են այժմ մնացել։

Մենք վերջապես պետք է հասկանանք, որ ադրբեջանցիների խոսքին երբեք հավատալ պետք չի, երբեք չպետք է փորձենք որևէ հարցում զգոնությունը թուլացնել։ Ցանկացած թուլության դեպքում ադրբեջանցին անցնում է իր սադրիչ գործողություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել