Բաղադրիչներ

  1. Խոզի անյուղ միս – 600 գ
  2. Սունկ – 300 գ
  3. Սոխ – 0.5 հատ
  4. Կծու պղպեղ
  5. Կանաչի
  6. Աղ և այլ համեմունքներ

Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսը կտրատել չափաբաժիների, աղ և պղպեղ, ըստ ցանկության՝ համեմունքներ ցանել և թողնել՝ մարինացվի մոտ 5-7 րոպե:
  2. Շամպինիոնը խոշոր կտորների բաժանել, սոխը կիսալուսնաձև կտրատել:
  3. Խոզի միսը տապակել բուսայուղով: Պատրաստի միսը շարել անձեռոցիկի վրա:
  4. Նույն տապակի մեջ տապակել սոխը և մի քանի կտոր կծու կարմիր պղպեղ:
  5. Շարել մսի վրա:
  6. Նույն տապակի մեջ շատ արագ տապակել շամպինիոնը (բառացիորեն 5 րոպե) և պատրաստի սունկը շարել սոխի վրա, թարմ կանաչի ավելացնել և մատուցել թարմ բանջարեղենի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել