Tert.am-ը գրում է.

Ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ցուցակը իր, Արմեն Աշոտյանի և Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել. մի բան կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել, և անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել