Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհների մակերեսը գնալով մեծանում է, ինչին զուգահեռ ավելանում է նաև զոհերի թիվը: 

Ինչպես նշում է The Guardian-ը, այժմ զոհերի թիվը 11-ից հասել է 25-ի: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կտրուկ կավելանա, քանի որ կա 110 անհետ կորած: Մինչդեռ տարհանվածները 250.000-ն են:

Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի ինքնությունը պարզելը բավական բարդ կլինի, քանի որ բոլոր դիերը հայտնաբերվել են խիստ այրված վիճակում: Այժմ քննարկվում է շարժական ԴՆԹ լաբորատորիաների տեղափոխման հարցը, որպեսզի դրանց միջոցով պարզվի զոհերի ինքնությունը:

Հայտնի է, որ միայն Փերըդայս քաղաքում կրակը «կուլ է տվել» 6.700-ից ավելի տուն: Եղանակային ոչ բարենպաստ պայմանները, մասնավորապես՝ ուժեղ քամին, նպաստում են կրակի արագ տարածմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
 

A house burns during the Woolsey Fire on Friday night in Malibu, California. About 75,000 homes have been evacuated in Los Angeles and Ventura counties due to two fires in the region

The Camp Fire is seen racing through Paradise on Thursday. Residents had little to no notice of the fire which moved rapidly

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել