Եթե Բաքվի ռազմական ղեկավարության գծած պլանի համաձայն ադրբեջանական բանակը Նախիջևանի հատվածում կրկին դիրքային փոփոխություն է իրականացնում ու դրա մասին արդեն ահազանգում են, ապա պարզ է, որ հայկական կողմը պետք է մաքսիմալ տիրապետի իրավիճակին, որպեսզի ամիսներ առաջ Գյուննութ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքերը չկրկնվեն, որպեսզի դրանց պատասխան տալու վրա ավելորդ ժամանակ չծախսվի:

Ամիսներ առաջ Տոնոյանը սկսել էր զբաղվել այս հատվածով, երբ դանակը հասել էր ոսկորին ու ադրբեջանական քարոզչամեքենան իրար հերթ չտալով աշխատում էր այդ հատվածի ուղղությամբ: Որոշ հանդիպումներից ու քննարկումներից հետո հայկական բանակի զինծառայողները ապացուցեցին նախարարին, որ ցանկացած պահի իրենք պատրաստ են հետ մղել թշնամուն, շատ դեպքերում հենց նոր կառուցված խրամատներում լռեցնելով նրանց:

Ինչպես նաև գիտենք ադրբեջանական բանակը ակտիվանում է հատկապես միջազգային հանդիպումների ժամանակ, իսկ այս պահին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ֆրանսիայում: Մենք նաև շատ լավ հիշում ենք, որ այն ժամանակ դեռ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ բանակը պատրաստ է պահել վարչապետի թիկունքը հատկապես միջազգային հանդիպումների ժամանակ:

Հիմա Նախիջևանում տիրող այս իրավիճակը ռեալ քննություն է Դավիթ Տոնոյանի համար: Տոնոյանը ժամանակին ստացել է զինվորների համաձայնությունը, զինվորները կասեցրել են թշնամու շարժը, որոշ դեպքերում ոչնչացրել են նոր դիրքերի մի մասը: Հիմա ամեն բան կախված է ռազմական ղեկավարության ճիշտ որոշումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել