Առյուծները համարվում են մոլորակի ամենահայտնի կենդանիներից մեկը։ Այս  գիշատիչները ունեն իրենց տարածքները,որը նրանք պաշտպանում են և որի համար միշտ պատրաստ են պայքարի մեջ մտնել։

Առյուծներին անվանում են կենդանիների արքա և դրա համար կան բոլոր պատճառները։ Գիտնականները կարծում են, որ այս խոշոր կատվազգիները առաջացել են Աֆրիկայում։

Այսպես, ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր առյուծների մասին.

  1. Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։
  2. Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
  3. Այս գիշաիչների տեսողությունը գիշերը 6 անգամ ավելի լավ է, քան մարդունը։
  4. Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։
  5. Հասուն առյուծը կշռում է 200-250 կգ, իսկ էգը երկու անգամ թեթև։
  6. Առյուծի մորթու երկարությունը կարող է հասնել 40 սմ։
  7. Հետաքրքիր փաստ է այն հանգամանքը, որ առյուծները կարող են բազմանալ ոչ միայն էգ առյուծների, այլ նաև այլ կատվազգիների հետ։
  8. Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ ծառի կամ թփի շվաքում օրեկան անց են կացնում 20 ժամ։
  9. Առյուծների խումբը կոչվում է պրայդ։
  10. Առյուծները ունեն շատ փոքր սիրտ։ Կատվազգիների մեջ նրանց սիրտը ամենափոքրն է։
  11. Առյուծների եղունգների երկարությունը կարող է հասնել 7 սմ-ի։
  12. Վերջին 20 տարվա ընթացքում առյուծների քանակը Աֆրիկայում կիսով չափ պակասել է։
  13. Վայրի բնության մեջ առյուծները ապրում են 10-14 տարի, իսկ անազատության մեջ մինչև 20 տարի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել